ք. Երևան, 18 հուլիսի, 2013թ. հունիսի 16-ից 22-ը PanArmenian Media Group-ի նախաձեռնությամբ Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչությունը հարցումներ է անցկացրել 1600 քաղաքացիների շրջանում` փորձելով պարզել, թե որ արագ սննդի սպասարկման կետից են օգտվում մեր հայրենակիցները:
Ամենաճանաչելի արագ սննդի կետն ըստ հարցվածների 50%-ի Կարաս ազգային սննդի ցանցն է: Քաղաքացիների մեծամասնությունն ընտրել է Կարասը որպես լավագույն արագ սննդի սպասարկման ցանց:
"Ո՞ր արագ սննդի կետն եք նախընտրում" հարցման արդյունքում քաղաքացիների մեծամասնությունը նույնպես ընտրել է Կարասը:
Արագ սննդի կետերում հարցվածների 66% կարևորել է սպասարկման որակը, մաքրությունը, մթերքների թարմությունը:
Հարցման ընթացքում պարզվել է նաև, թե ինչ զովացուցիչ ըմպելիքներ են խմում մեր քաղաքացիները: Ճանաչելիության առումով առաջին տեղում է Կոկա Կոլան: